Նկարագրություն
Արյան մեջ կոենզիմ Q10-ի մակարդակի հետազոտություն, որն օգտագործվում է օրգանիզմում այս միացության հավասարակշռության գնահատման, ինչպես նաև կոենզիմ Q10-ի պրեպարատներով պացիենտների բուժման վերահսկման համար։ Կոենզիմ Q10-ը (ուբիխինոն) ճարպալույծ վիտամինանման խինոն է, որը հանդիսանում է միտոքոնդրիումների շնչառական շղթայի հիմնական բաղադրիչներից մեկը և ապահովում է բջիջների էներգետիկ փոխանակությունը, ինչպես նաև կատարում է հակաօքսիդանտի և բջջաթաղանթների կայունացուցիչի գործառույթներ։ Արյան մեջ կոենզիմ Q10-ի մակարդակը կախված է այնպիսի գործոններից, ինչպիսիք են արյան պլազմայում խոլեստերինի և տրիգլիցերիդների կոնցենտրացիան, սեռը, տարիքը, ինչպես նաև ալկոհոլի օգտագործումը։ Վերջին ժամանակներս օրգանիզմում կոենզիմ Q10-ի դեֆիցիտը կապում են հիպերտոնիկ հիվանդության, քրոնիկական սրտային անբավարարության, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպես նաև ստատին-ասոցացված միոպաթիայի զարգացման ռիսկի հետ։ Արյան մեջ կոենզիմ Q10-ի կոնցենտրացիայի հետազոտությունն իրականացվում է օրգանիզմում այս միացության հավասարակշռության գնահատման, ինչպես նաև կոենզիմ Q10-ի պրեպարատների միջոցով նշված հիվանդությունների բուժման ժամանակ։
Կատարման ժամկետը
Մինչև 8 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ