Նկարագրություն
Ծրագիրը նախատեսված է առավել նշանակալի, հանգուցային գործոններով օրգանիզմի աշխատանքի կանոնավոր գնահատման համար: Հետազոտությունների ցանկը ներառում է թեստեր, որոնք թույլ են տալիս գնահատել սիրտ-անոթային համակարգի, լյարդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի ֆունկցիաները, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի փոխանակության ցուցանիշները, հայտնաբերել օրգանիզմի ալերգիզացիայի և բորբոքային պրոցեսների նշանները: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի եզրակացությամբ և անհատական խորհուրդներով: Ցանկալի է նման լաբորատոր հետազոտությունն անցնել ամեն տարի, քանի որ հիվանդությունների մեծ մասը սկզբնական փուլերում ընթանում է անախտանիշ, և միայն կանոնավոր լաբորատոր հետազոտությունը թույլ կտա հայտնաբերել նորմայից շեղումները: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Առավոտյան մեզի միջին բաժին