Նկարագրություն
Հյուսվածքի հետազոտություն հատուկ ռեակտիվների միջոցով՝ հակածին-հակամարմին սկզբունքով: Ki-67-ը ուռուցքային բջջի պրոլիֆերատիվ ակտիվության մարկեր է: Այն գնահատվում է տոկոսներով և ցույց է տալիս, թե ուռուցքային բջիջների որ տոկոսն է ակտիվ բաժանվում: Հանդիսանում է ուռուցքային հիվանդության կանխատեսման և քիմիաթերապևտիկ բուժմանը ուռուցքի արձագանքի գործոն: Որքան ցածր է Ki-67 ցուցանիշը, այնքան ավելի վատ է ուռուցքն արձագանքում քիմիաթերապևտիկ բուժմանը (և հակառակը): Նորագոյացությունների ստրոմայում և անոթների պատերում հարթ մկանային ակտինի էքսպրեսիայի ցածր մակարդակը բնորոշ է ցածր դիֆերենցված քաղցկեղներին և ավելի բարձր մետաստատիկ պոտենցիալ ունեցող ուռուցքներին: ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԻ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ. արգանդի պատի ուռուցքային գոյացության հյուսվածքի նմուշ (բիոպտատ):
Կատարման ժամկետը
Մինչև 7 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ