Երևան
HY
Անալիզներ
06-229

B խմբի վիտամինների (B1, B2, B3, B5, B6, B7, B9, B12) համալիր հետազոտություն

Նկարագրություն

B խմբի վիտամինները ջրալույծ վիտամիններ են, կենսականորեն կարևոր միկրոնուտրիենտներ, որոնք անհրաժեշտ են բջիջների նորմալ գործունեության, հյուսվածքային շնչառության, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի նյութափոխանակության, օրգանիզմի տարբեր ֆերմենտային համակարգերի աշխատանքի, օքսիդավերականգնման պրոցեսների համար: B խմբի վիտամինների տևական անբավարարությունը լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության և գրեթե բոլոր օրգանների գործառույթների վրա: Հետազոտությունն օգտագործվում է B խմբի վիտամինների անբավարարության և հիպերվիտամինոզի ախտորոշման, սննդակարգի հավասարակշռվածության գնահատման համար: Հետազոտությունը նշանակվում է ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների ֆոնի վրա մալաբսորբցիայի համախտանիշի դեպքում (ցելիակիա, աղիքի բորբոքային հիվանդություններ, ենթաստամոքսային գեղձի ախտաբանություն, ստամոքսի և/կամ բարակ աղիքի մասնահատումից հետո ընկած վիճակներ), B խմբի վիտամինների անբավարարության կլինիկական նշանների (մաշկաբորբեր, տևական լուծ, լորձաթաղանթների էրոզիաներ և հաճախակի տրավմաներ, խեյլիտներ, ստոմատիտներ, նյարդաբանական խանգարումներ) դեպքում, հիպոտրոֆիայով, ալկոհոլիզմով տառապող կամ պարենտերալ սնուցման վրա գտնվող պացիենտների հետազոտման ժամանակ:

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
95280 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ