Երևան
HY
Անալիզներ
02-009

Կոպրոգրամա

Նկարագրություն

Հետազոտություն, որի նպատակն է գնահատել կղանքի ֆիզիկական, քիմիական հատկությունները, ինչպես նաև նկարագրել դրա մանրադիտակային կազմը: Հետազոտությունն իրականացվում է մարսողության տարբեր խանգարումների հայտնաբերման և ստամոքսաղիքային համակարգի ախտահարման մակարդակի պարզաբանման համար: Կոպրոգրամայի արդյունքների վերլուծության ժամանակ հնարավոր է ենթադրել այնպիսի ախտաբանական վիճակների առկայություն, ինչպիսիք են աղիների ֆերմենտային ֆունկցիայի խանգարումը, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտային ֆունկցիայի խանգարումը, ստամոքսից սննդային գնդիկի արագացված էվակուացիայի առկայությունը, ստամոքսի թթվագոյացման և ֆերմենտային ֆունկցիայի խանգարումը, ներծծման խանգարումը ստամոքսաղիքային համակարգի տարբեր հատվածներում, լյարդի ֆունկցիայի խանգարումը, ստամոքսաղիքային համակարգում բորբոքային պրոցեսների առկայությունը, դիսբակտերիոզը, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտը:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Կղանք
Ընդհանուր գինը
5240 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ