Երևան
HY
Անալիզներ
08-092

Կոպրոլոգիական էլաստազ

Նկարագրություն

Մարդու պանկրեատիկ էլաստազ-1-ը ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներից մեկն է, որը պարունակվում է պանկրեատիկ և տասներկումատնյա աղիքի հյութում, և պատկանում է թթվային էլաստազների ընտանիքին։ Կոպրոլոգիական էլաստազի որոշումն օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի էկզոկրին ֆունկցիայի գնահատման համար։ Կոպրոլոգիական էլաստազի ակտիվության նվազումը հայտնաբերվում է խրոնիկ պանկրեատիտով, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով, 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների մոտ, մուկովիսցիդոզով երեխաների մոտ, ինչը արտացոլում է ենթաստամոքսային գեղձի էկզոկրին ֆունկցիայի անբավարարությունը հիվանդների տվյալ խմբերում։

Նշանակման ցուցումներ՝
1. Խրոնիկ պանկրեատիտի ախտորոշում.
2. Ենթաստամոքսային գեղձի ուռուցքների (քաղցկեղի) ախտորոշում.
3. Մուկովիսցիդոզի ախտորոշում.
4. 1-ին տիպի շաքարային դիաբետի ախտորոշման հետազոտությունների համալիրում։

Այս թեստի հետ սովորաբար նշանակվում են՝
[02-014] Արյան ընդհանուր քննություն
[02-025] Լեյկոցիտար բանաձև
[06-005] Ամիլազա
[06-006] Պանկրեատիկ ամիլազ
[02-009] Կոպրոգրամ
[08-042] Ուռուցքային սաղմնային հակագեն (ՈՒՍՀ (CEA))
[08-006] СА 19-9

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Կղանք
Ընդհանուր գինը
12040 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ