Նկարագրություն
Կոպրոպորֆիրինը պորֆիրինների երկրորդային խանգարումների ժամանակ առավել հաճախ արտազատվող պորֆիրինն է: Հեմի սինթեզի խանգարման դեպքում մեզում պորֆիրինների կոնցենտրացիան բարձրանում է: Պորֆիրիններն իրենցից ներկայացնում են պիրոլի 4 օղակներից բաղկացած նարնջակարմրավուն ֆլյուորեսցենտող միացություններ, որոնք առաջանում են հեմի կենսասինթեզի ընթացքում: Դրանք հայտնաբերվում են բոլոր բջիջներում, մասնակցում են էներգետիկ փոխանակությանը և փոքր քանակություններով արտազատվում մեզի հետ: Մեզում պորֆիրինների մակարդակի բարձրացումը վկայում է հեմի կենսասինթեզի խանգարման մասին, որը լինում է բնածին, օրինակ՝ ժառանգական ֆերմենտոպաթիաների դեպքում, և ձեռքբերովի, օրինակ՝ լյարդի հիվանդությունների և հեմոլիտիկ սակավարյունության դեպքում:
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ