Երևան
HY
Անալիզներ
08-030

Կորտիզոլ

Նկարագրություն

Հորմոն, որը պատկանում է կորտիկոստերոիդների խմբին: Կորտիզոլի սինթեզը և արյան մեջ արտազատումը կախված է ԱԿՏՀ-ի ակտիվությունից: Կորտիզոլի հիմնական ֆունկցիաներն են. արագացնում է գլյուկոզի սինթեզը՝ բարձրացնելով դրա պարունակությունը արյան մեջ, խթանում է ճարպերի քայքայումը, կայունացնում է պարարտ բջիջների թաղանթները (հակաալերգիկ ազդեցություն), ունի հակաբորբոքային ազդեցություն: Հորմոնն ունի սեկրեցիայի օրական ռիթմ՝ առավելագույն կոնցենտրացիան առավոտյան (ժամը 6-8) և նվազագույն պարունակությունը երեկոյան (ժամը 21-ից հետո): Սթրեսային իրավիճակների, վնասվածքների, ֆիզիկական ծանրաբեռնվածության, հղիության դեպքում արյան մեջ կոնցենտրացիան բարձրանում է: Թեստն օգտագործվում է Իցենկո-Կուշինգի հիվանդության և համախտանիշի ախտորոշման համար:
* Հետազոտության արդյունքները կախված են արյուն հանձնելու ժամանակից: Կորտիզոլի կոնցենտրացիաները և ռեֆերենս արժեքները ժամը 12:00-ից առաջ և հետո հանձնելու դեպքում տարբեր կլինեն:

Հետազոտությունը խորհուրդ է տրվում հանձնել առավոտյան ժամերին: Առավել ինֆորմատիվ արդյունքներ ստանալու համար ճշտեք Ձեր բուժող բժշկից հետազոտության հանձնելու առավել օպտիմալ ժամանակը:

Կատարման ժամկետը

Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
6255 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ