Նկարագրություն
Պատկանում է ցածրամոլեկուլային ազոտային միացություններին, որոնք առաջանում են էներգիայի անջատմամբ ընթացող մետաբոլիկ գործընթացների արդյունքում: Մկանային հյուսվածքում կրեատինֆոսֆատի ճեղքման վերջնական արգասիքն է: Պլազմայում կրեատինինի մակարդակը նշանակություն ունի կմախքային մկանների հիվանդությունների դեպքում, օրգանիզմում կատաբոլիկ գործընթացների արտահայտվածության գնահատման ժամանակ: Օրգանիզմից կրեատինինի արտազատումն իրականացվում է երիկամների միջոցով, և քանի որ արյան մեջ դրա մակարդակը բավականին կայուն է, պլազմայում և մեզում կրեատինինի պարունակության տարբերության որոշման թեստն օգտագործվում է երիկամների ֆունկցիոնալ վիճակը գնահատելու համար:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Մազանոթային արյուն