Երևան
HY
Անալիզներ
06-022

Ընդհանուր կրեատինկինազ

Նկարագրություն

Ֆերմենտ, որը մասնակցում է էներգետիկ փոխանակության պրոցեսներին, առավելապես մկանային և նյարդային հյուսվածքների բջիջներում: Մասնակցում է կրեատինֆոսֆատի սինթեզի և քայքայման պրոցեսներին, որտեղից էլ ստացել է իր անվանումը: Շիճուկում կրեատինկինազի մակարդակի որոշման ախտորոշիչ նշանակությունը կայանում է մկանային հյուսվածքի ախտահարումների դեպքում ֆերմենտի ակտիվության բարձրացման մեջ: Քանի որ ֆերմենտը ներկայացված է տարբեր հյուսվածքների համար սպեցիֆիկ մի քանի տարատեսակներով, ապա կախված ախտաբանական պրոցեսի տեղակայումից՝ առաջին հերթին կբարձրանա այս կամ այն իզոֆորմի ակտիվությունը: Սրտի և ուղեղի հյուսվածքներում կրեատինկինազը ներկայացված է ֆերմենտի MB տարատեսակով: Կրեատինկինազը միոկարդի ինֆարկտի վաղ մարկերներից մեկն է, օգտագործվում է միոպաթիաների ախտորոշման և մոնիտորինգի համար:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
2535 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ