Երևան
HY
Անալիզներ
06-125

Սիլիցիումը մեզում

Նկարագրություն

Սիլիցիումը կարևոր դեր է խաղում օրգանիզմի շարակցական հյուսվածքների, ոսկորների, աճառների և արյան անոթների կառուցման գործում: Սիլիցիումն անհրաժեշտ է ոսկրային և շարակցական հյուսվածքներին պահանջվող կոլագենի ձևավորման, եղունգների, մաշկի և մազերի առողջության պահպանման, ոսկրագոյացման վաղ փուլերում կալցիումի յուրացման համար: Սիլիցիումը չափազանց կարևոր է կերատինի, շարակցական հյուսվածքի և աճառների կենսասինթեզի համար: Այն անհրաժեշտ է նաև զարկերակների էլաստիկության պահպանման համար և մեծ դեր է խաղում սրտանոթային հիվանդությունների կանխարգելման գործում: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում. թոքերի հիվանդություններ (ֆիբրոզ, սիլիկոզ, բրոնխիտ), չարորակ նորագոյացություններ, միզաքարային հիվանդություն, օստեոխոնդրոզ, արթրոզներ: Նվազում հնարավոր է հետևյալ դեպքերում. սրտանոթային համակարգի հիվանդություններ (հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ), օստեոպորոզ, ստամոքսի և աղիների բորբոքային հիվանդություններ: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում 2. Շարակցական հյուսվածքի ախտահարումների ախտորոշում 3. Օստեոպորոզի ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ