Երևան
HY
Անալիզներ
06-087

Սիլիցիումը պլազմայում

Նկարագրություն

Սիլիցիումը կարևոր դեր ունի օրգանիզմի շարակցական հյուսվածքների, ոսկրերի, աճառների և արյունատար անոթների կառուցման գործում: Սիլիցիումն անհրաժեշտ է կոլագենի առաջացման համար, որը պահանջվում է ոսկրային և շարակցական հյուսվածքներին, եղունգների, մաշկի և մազերի առողջության պահպանման, ինչպես նաև ոսկրագոյացման վաղ փուլերում կալցիումի կլանման համար: Սիլիցիումը չափազանց կարևոր է կերատինի, շարակցական հյուսվածքի և աճառների կենսասինթեզի համար: Այն անհրաժեշտ է նաև զարկերակների առաձգականության պահպանման համար և մեծ դեր ունի սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման գործում: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում՝ թոքերի հիվանդություններ (ֆիբրոզ, սիլիկոզ, բրոնխիտ), չարորակ նորագոյացություններ, միզաքարային հիվանդություն, օստեոխոնդրոզ, արթրոզներ: Նվազում հնարավոր է հետևյալ դեպքերում՝ սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ (հիպերտոնիկ հիվանդություն, աթերոսկլերոզ), օստեոպորոզ, ստամոքսի և աղիքների բորբոքային հիվանդություններ: Հետազոտության նշանակման ցուցումները. 1. Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում 2. Շարակցական հյուսվածքի ախտահարումների ախտորոշում 3. Օստեոպորոզի ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ