Նկարագրություն
Սակավարյունության ախտորոշման ծրագիր, որը ներառում է բոլոր հիմնական ցուցանիշները, որոնք անհրաժեշտ են հիվանդությունը հայտնաբերելու և արյան մեջ էրիթրոցիտների ու հեմոգլոբինի անբավարար պարունակության պատճառները որոշելու համար: Սակավարյունության առաջացմանը կարող են հանգեցնել ոչ ռացիոնալ սնուցումը, ցածր կալորիականությամբ և բուսակերական դիետաները, դաշտանային ցիկլի խանգարումները, հղիությունը, սթրեսները և ժառանգական գործոնները: Լաբորատոր անալիզները թույլ են տալիս հայտնաբերել սակավարյունության նույնիսկ սկզբնական նշանները: Յուրաքանչյուր ժամանակակից մարդու անհրաժեշտ է հետևել կարմիր արյան ցուցանիշներին՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի վնասակար գործոնների մշտական ազդեցությունը: Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժշկի մեկնաբանությամբ: Եզրակացությունը տրամադրվում է 16 տարեկան և բարձր տարիքի անձանց:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ