Նկարագրություն
Համալիր հետազոտություն է (օնկոմարկերների որոշում), որն օգտագործվում է ստամոքսի քաղցկեղի ախտորոշման համար։ Քաղցկեղային պաթոլոգիաների հետ ասոցացվող որոշվող СА 19-9 օնկոմարկերը և գեղձային հյուսվածքի չարորակ ուռուցքների (ինչպիսին, օրինակ, ստամոքսի կարցինոման է) կողմից մեծ քանակությամբ արտադրվող СА 72-4 սպեցիֆիկ հակագենը, առավել մեծ ախտորոշիչ արժեք ապահովելու նպատակով, հետազոտվում են ևս մեկ օնկոմարկերի՝ ՈՒՍՀ (CEA)՝ ուռուցքային սաղմնային հակագենի հետ միասին։ Հետազոտությունն ինֆորմատիվ է այն դեպքում, երբ առկա է օրգանի քաղցկեղի կասկած, արմատական վիրահատությունից հետո հիվանդի վիճակի մոնիտորինգի նպատակով, որպեսզի հաստատվի, որ ստամոքսի մի մասի հեռացման ընթացքում ուռուցքն ամբողջությամբ հեռացվել է, հիվանդության կրկնման հավանականությունը կանխատեսելու համար, ինչպես նաև իրականացվող հակաուռուցքային թերապիայի արդյունավետության մոնիտորինգի նպատակով։
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ