Նկարագրություն
Շագանակագեղձի հետազոտության լաբորատոր ալգորիթմ, որը թույլ է տալիս հայտնաբերել բորբոքային փոփոխությունների, ուռուցքների և վարակների առկայությունը։ Տղամարդու այս կարևոր օրգանի աշխատանքի խանգարումների առաջին նշանները կարող են լինել ինքնազգացողության վատթարացումը, պոտենցիայի նվազումը, դժվարացած միզարձակումը։ Համաձայն բժշկական վիճակագրության՝ 40 տարեկանից հետո տղամարդկանց 35%-ն ունի մեծացած շագանակագեղձ, 50-ից հետո այս հիվանդության հաճախականությունը աճում է մինչև 60%, իսկ 70 տարեկանում՝ մինչև 70%: Այս օրգանի մի շարք հիվանդություններ սկզբնական փուլերում ընթանում են անախտանիշ:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Քսուք առարկայակիր ապակու վրա
- Միզասեռական քերուկ (ՊՇՌ)