Նկարագրություն
Մեծահասակների մոտ կաթնաշաքարի (լակտոզայի) ժառանգական անտանելիության երևույթը կապված է մեծանալուն զուգընթաց կաթնային սնուցումից հրաժարվելու բնական գործընթացի հետ, որը բնորոշ է բոլոր կենդանիներին։ Շատ մեծահասակների մոտ կաթի օգտագործումն ուղեկցվում է տհաճ հետևանքներով՝ փորլուծության, մետեորիզմի, որովայնի փքվածության տեսքով։ Նման դրսևորումների պատճառները կարող են տարբեր ծագում ունենալ՝ ալերգիա կաթի բաղադրիչների նկատմամբ, աղիքային միկրոֆլորայի խանգարում և այլն։ Լակտազայի՝ կաթնաշաքարի յուրացման համար անհրաժեշտ ֆերմենտի անբավարար ակտիվությունը ունի նմանատիպ դրսևորումներ և, ի տարբերություն ձեռքբերովի հիվանդությունների, չի կարող վերացվել։ Հետևաբար, չֆերմենտացված կաթնամթերքի օգտագործումից հետո մարսողության խանգարման ախտանիշներ հայտնաբերելիս նպատակահարմար է լակտազայի ակտիվության վերաբերյալ գենետիկական թեստ իրականացնել՝ անիմաստ բուժման փորձերից խուսափելու և համապատասխան դիետա ընտրելու համար։ Թեստը նաև օգտակար կլինի երեխաներին՝ կաթով հարստացված սննդից հրաժարվելու շրջանում, աղիների անսպասելի խանգարումները կանխելու համար։ (Հետազոտությունը կապված չէ հազվադեպ հանդիպող գենետիկական խանգարման՝ լակտազայի բնածին անբավարարության հետ, որը դրսևորվում է դեռևս կրծքահասակ երեխաների մոտ)։ Հետազոտության մեջ ներառված են գենետիկական մարկերներ՝ MCM6 (C(-13910)T)։ Հետազոտության արդյունքները տրամադրվում են բժիշկ-գենետիկի մեկնաբանությամբ։ Հետազոտությունը հասանելի է պատվիրման համար 3 տարեկանից։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Բուկալ (այտային) էպիթել
- Երակային արյուն