Նկարագրություն
Իրենից ներկայացնում է ցուցանիշ, որն արտացոլում է արյան շիճուկի՝ լրացուցիչ քանակությամբ երկաթ կապելու պոտենցիալ ունակությունը։ Նորմայում տրանսֆերինը (երկաթը տեղափոխող սպիտակուցը) երկաթով հագեցած է միայն մեկ երրորդով, տարբեր ախտաբանական վիճակների դեպքում տրանսֆերինի՝ երկաթով հագեցվածության տոկոսը կարող է փոփոխվել։ Շիճուկի լատենտ երկաթ կապող հատկությունը ցույց է տալիս տրանսֆերինի հագեցման պոտենցիալ ունակությունը (այսինքն՝ էլ որքան երկաթ այն կկարողանա կապել)։ ՇԼԵԿՀ = ՇԸԵԿՀ - («մինուս») արյան շիճուկի երկաթը։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ