Երևան
HY
Անալիզներ
08-096

Լեպտին

Նկարագրություն

Լեպտինը հորմոն է, որն առաջանում է ճարպային բջիջներում: Այն կարգավորում է մարմնի քաշը՝ ճնշելով ախորժակը: Գեր մարդկանց մոտ լեպտինի ավելցուկը հանգեցնում է ինսուլինի սեկրեցիայի ճնշմանը և առաջացնում կմախքային մկանների և ճարպային հյուսվածքի ռեզիստենտականություն (անզգայունություն) ինսուլինի ազդեցության նկատմամբ, ինչպես նաև ճնշում է ինսուլինի ազդեցությունը լյարդի բջիջների վրա, ինչը հանգեցնում է գլյուկոզայի մակարդակի էլ ավելի բարձրացմանը II տիպի շաքարային դիաբետի ժամանակ: Ուստի լեպտինի որոշումը ցուցված է երկրորդ տիպի շաքարային դիաբետի և/կամ ճարպակալման դեպքում: Բացի այդ, լեպտինի բարձր մակարդակը ստեղծում է թրոմբոզի բարձր հավանականություն: Նշանակման ցուցումներ. 1. II տիպի շաքարային դիաբետի ախտորոշման համալիր հետազոտությունների կազմում; 2. Ուղեղային և կորոնար զարկերակների թրոմբոզների զարգացման ռիսկի գնահատում: Այս թեստի հետ սովորաբար նշանակում են. [06-015] Գլյուկոզան պլազմայում [06-115] Գլյուկոզան մեզում [08-026] Ինսուլին [03-016] Կոագուլոգրամ №3 (ՊԻ, ՄՆՀ, ֆիբրինոգեն, ԱՏIII, ԱՄԹԺ, D-դիմեր)

Կատարման ժամկետը

Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
7495 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ