Նկարագրություն
Լիպոպրոտեին (ա)-ն ցածր խտության լիպոպրոտեինի և ապոլիպոպրոտեին (ա) սպիտակուցի մակրոմոլեկուլային համալիր է, որը հանդիսանում է վաղ և տարածուն աթերոսկլերոզի ու դրա հետ կապված հիվանդությունների (սրտի իշեմիկ հիվանդություն, կաթված և ծայրամասային անոթների հիվանդություններ) ռիսկի զգալի բարձրացման կլինիկալաբորատոր ցուցանիշ: Լիպոպրոտեին (ա)-ն իրենից ներկայացնում է եզակի մակրոմոլեկուլային համալիր՝ բաղկացած ցածր խտության լիպոպրոտեիններից (ՑԽԼ) և հիդրոֆիլ գլիկոպրոտեինից, որը կոչվում է ապոլիպոպրոտեին (ա): Ապո (ա)-ն դիսուլֆիդային կապի միջոցով կովալենտ միացած է ՑԽԼ-ին։ Լպ (ա)-ն մասնակցում է աթերոսկլերոտիկ վահանիկի ձևավորման և աճի գործընթացին: Լպ (ա)-ն ուժեղացնում է մոնոցիտների քեմոտաքսիսը, ՑԽԼ-ի օքսիդացումը և մակրոֆագերի կողմից օքսիդացված ՑԽԼ-ի կլանումը, խթանում է միջբջջային ադգեզիայի մոլեկուլների էքսպրեսիան, ինչպես նաև նպաստում է հարթամկանային բջիջների պրոլիֆերացիային: Ուստի պացիենտները, որոնց մոտ Լպ (ա)-ի կոնցենտրացիան բարձր է, գտնվում են վաղ և տարածուն աթերոսկլերոզի և նրա կլինիկական դրսևորումների՝ սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) և ուղեղանոթային հիվանդության (ՈՒԱՀ) զարգացման ռիսկի խմբում: Տվյալ հետազոտությունը կիրառվում է՝ • վաղ և տարածուն աթերոսկլերոզի և դրա հետ կապված հիվանդությունների զարգացման ռիսկի որոշման համար; • այլ (ավանդական) փոփոխվող ռիսկի գործոնների շտկման հաջորդականության և աստիճանի որոշման համար՝ Լպ (ա)-ի մակարդակի բարձրացման հետ դրանց զուգակցման դեպքում; • սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ), ուղեղանոթային հիվանդության (ՈՒԱՀ) և ծայրամասային անոթների հիվանդությունների վաղ ձևերի զարգացման պատճառների հայտնաբերման համար; • ՍԻՀ-ի, ՈՒԱՀ-ի և ծայրամասային անոթների հիվանդությունների ծանր ընթացքի պատճառի հայտնաբերման համար; • պսակային արյան հոսքի վերականգնման վիրահատություններից հետո ռեստենոզի զարգացման ռիսկի որոշման համար; • հիպոլիպիդեմիկ թերապիայի անարդյունավետության պատճառի հայտնաբերման համար:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ