Երևան
HY
Անալիզներ
06-055

Մագնեզիումը օրական մեզում

Նկարագրություն

Մագնեզիումը կարևորագույն միկրոտարրերից է, որն ապահովում է օրգանիզմում մեծ թվով ֆերմենտային գործընթացներ, մակրոէրգիական միացությունների սինթեզի ռեակցիաներ և նուկլեինաթթուների սինթեզ: Մասնակցում է նյարդային ազդակի հաղորդման գործընթացներին, հանդիսանում նյարդամկանային հաղորդականության կարևոր օղակ: Մագնեզիումի իոնների մեծ մասը կենտրոնացած է բջիջների ներսում: Մագնեզիումի մոտ 30%-ը արտազատվում է մեզով: Նրա սեկրեցիան կարգավորվում է երկու հիմնական հորմոններով՝ ալդոստերոնով և պարաթիրեոիդինով: Օրգանիզմում մագնեզիումի պակասը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարման, մկանների հիպոտոնիայի, հղիության ախտաբանական ընթացքի: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում. սուր և խրոնիկական երիկամային անբավարարություն, էնդոկրին հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպոկորտիցիզմ), չվերահսկվող շաքարային դիաբետ (հազվադեպ): Նվազում հնարավոր է հետևյալ դեպքերում. երիկամների հիվանդություններ (խրոնիկական գլոմերուլոնեֆրիտ), աղիներում ներծծման խանգարումներ (մալաբսորբցիայի համախտանիշ), սուր պանկրեատիտ, հիպոպարաթիրեոզ, հիպերալդոստերոնիզմ, դիաբետիկ ացիդոզ: Հետազոտության նշանակման ցուցումներ. 1. Երիկամների հիվանդությունների ախտորոշում 2. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Օրական մեզ
Ընդհանուր գինը
1745 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ