Նկարագրություն
Մագնեզիումը կարևորագույն միկրոտարրերից մեկն է, որն ապահովում է օրգանիզմում մեծ քանակությամբ ֆերմենտային գործընթացներ, մակրոէրգիկ միացությունների սինթեզի ռեակցիաներ և նուկլեինաթթուների սինթեզ: Մասնակցում է նյարդային ազդակի հաղորդման գործընթացներին, անհրաժեշտ է սպիտակուցային մոլեկուլների սինթեզի բոլոր փուլերում: Մագնեզիումի դերը կարևոր է թաղանթային տրանսպորտի գործընթացներում: Մագնեզիումը նպաստում է մկանային թելիկների թուլացմանը (անոթների և ներքին օրգանների մկանների): Մագնեզիումի կարևորագույն նշանակությունն այն է, որ այն ծառայում է որպես բնական հակասթրեսային գործոն, արգելակում է գրգռման գործընթացները կենտրոնական նյարդային համակարգում, հանդիսանում է նյարդամկանային հաղորդականության կարևոր օղակ: Մագնեզիումի իոնների մեծ մասը կենտրոնացած է բջիջների ներսում և միայն մոտ 1%-ն է գտնվում արյան պլազմայում, սակայն մագնեզիումի արտաբջջային կոնցենտրացիան հանդիսանում է շատ կարևոր ցուցանիշ, որն արտացոլում է դրա պարունակությունն օրգանիզմում ամբողջությամբ: Օրգանիզմում մագնեզիումի անբավարարությունը կարող է հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարման, մկանների հիպոտոնիայի, հղիության ախտաբանական ընթացքի: Մակարդակի բարձրացում նկատվում է հետևյալ դեպքերում՝ սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, էնդոկրին հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպոկորտիցիզմ), չվերահսկվող շաքարային դիաբետ (հազվադեպ):
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ