Երևան
HY
Անալիզներ
08-121

Մակրոպրոլակտին

Նկարագրություն

Արյան մեջ պրոլակտինը գոյություն ունի մի քանի ֆրակցիաներով, որոնք տարբերվում են իրենց կենսաբանական ակտիվությամբ՝ մոնոմերային պրոլակտին (little-պրոլակտին) 23 կԴա մոլեկուլային զանգվածով, որը նորմայում կազմում է ընդհանուր պրոլակտինի մոտ 85%-ը, դիմերային (big-պրոլակտին 50 կԴա մոլեկուլային զանգվածով), որը կազմում է 10-15% և բարձրամոլեկուլային (big-big-պրոլակտին)՝ մակրոպրոլակտին 150 kDa մոլեկուլային զանգվածով, որը կազմում է ընդհանուր պրոլակտինի ամենափոքր ֆրակցիան։ Մակրոպրոլակտինի մոլեկուլը, որն իրենից ներկայացնում է հակամարմնի (IgG) հետ կոմպլեքսում կապված պրոլակտին, կենսաբանորեն ամենանվազ ակտիվն է մյուս ֆրակցիաների համեմատ։ Ամենից հաճախ մակրոպրոլակտինի կոնցենտրացիայի բարձրացում հայտնաբերվում է ընդհանուր պրոլակտինի բարձր մակարդակի առկայության դեպքում (բոլոր հիպերպրոլակտինեմիաների մինչև 20%-ը): Բարձրացած մակրոպրոլակտինով պայմանավորված հիպերպրոլակտինեմիայի դեպքում հաճախ չեն լինում տվյալ վիճակին բնորոշ ախտանիշներ, և դասական բուժում չի նշանակվում։ Հետազոտությունն օգտագործվում է որպես լրացուցիչ ախտորոշիչ թեստ արյան մեջ ընդհանուր պրոլակտինի բարձր արժեքների (հիպերպրոլակտինեմիայի) հայտնաբերման դեպքում։ Հետազոտության կազմի մեջ մտնում է՝ 08-121 Մակրոպրոլակտին 08-122 Պրոլակտին

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
8730 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ