Երևան
HY
Անալիզներ
06-136

Պղինձը մեզում

Նկարագրություն

Միկրոտարրերից է, որը մասնակցում է այնպիսի գործընթացների, ինչպիսիք են հեմոգլոբինի հեմի սինթեզը, կատեխոլամինների, մելանինի փոխանակության կարգավորումը: Այն նաև նպաստում է ինսուլինի ակտիվության բարձրացմանը և օրգանիզմում ածխաջրերի ավելի լիարժեք յուրացմանը: Մասնակցում է կոլագեն և էլաստին սպիտակուցների կառուցվածքի ձևավորմանը, որոնք հանդիսանում են մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգանների կազմի մեջ մտնող շարակցական հյուսվածքի բաղադրիչներ: Պղինձը մտնում է ցիտոքրոմօքսիդազի կազմի մեջ՝ միտոքոնդրիումների շնչառական շղթայի ֆերմենտներից մեկի, որն ապահովում է բջջում էներգիայի գեներացման գործընթացները: Կարևոր դեր է խաղում օրգանիզմի հակաօքսիդանտային համակարգում՝ մտնելով հակաօքսիդանտ ֆերմենտի՝ սուպերօքսիդդիսմուտազի և արյան պլազմայի հակաօքսիդանտ սպիտակուցի՝ ցերուլոպլազմինի կառուցվածքի մեջ, որը հանդիսանում է այս մետաղի փոխադրողը: Մեծ քանակությունների դեպքում պղինձը կարող է թունավոր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա՝ առավելապես լյարդի և ստամոքսաղիքային համակարգի ախտահարմամբ և երիկամային անբավարարության զարգացմամբ:

Կատարման ժամկետը

Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Մեզի միանվագ բաժին
  • Օրական մեզ
Ընդհանուր գինը
3000 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ