Նկարագրություն
Միկրոտարրերից մեկն է, որը մասնակցում է այնպիսի գործընթացների, ինչպիսիք են հեմոգլոբինի հեմի սինթեզը, կատեխոլամինների, մելանինի փոխանակության կարգավորումը: Նաև նպաստում է ինսուլինի ակտիվության բարձրացմանը և օրգանիզմում ածխաջրերի առավել ամբողջական յուրացմանը: Մասնակցում է կոլագեն և էլաստին սպիտակուցների՝ մարդու օրգանիզմի գրեթե բոլոր օրգանների կազմի մեջ մտնող շարակցական հյուսվածքի բաղադրիչների կառուցվածքի ձևավորմանը: Պղինձը մտնում է ցիտոքրոմօքսիդազի կազմի մեջ՝ միտոքոնդրիումների շնչառական շղթայի ֆերմենտներից մեկի, որն ապահովում է բջջում էներգիայի գեներացիայի գործընթացները: Կարևոր դեր է խաղում օրգանիզմի հակաօքսիդանտային համակարգում՝ մտնելով հակաօքսիդանտային ֆերմենտ սուպերօքսիդդիսմուտազի և արյան պլազմայի հակաօքսիդանտային սպիտակուց ցերուլոպլազմինի կառուցվածքի մեջ, որն այս մետաղի փոխադրիչն է: Մեծ քանակություններով պղինձը կարող է թունավոր ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա՝ առավելապես լյարդի և ստամոքսաղիքային համակարգի ախտահարմամբ, երիկամային անբավարարության զարգացմամբ:
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ