Նկարագրություն
Մետհեմոգլոբին (MetHb) – հեմոգլոբինի տեսակ, որն առաջանում է երկվալենտ երկաթի՝ եռավալենտի անցման ժամանակ։ Արդյունքում հեմը կորցնում է թթվածնի հետ կապվելու և թթվածինը հյուսվածքներ տեղափոխելու հատկությունը, ինչը հանգեցնում է հիպոքսիայի զարգացմանը։ Մետհեմոգլոբինի առաջացումը տեղի է ունենում կապտուկների տեղում, ինչպես նաև արյունն օդի հետ շփվելիս (արյան նմուշառում, հեմատուրիա)։ Ամեն օր արյան մեջ հեմոգլոբինի մոտ 0,5 %-ը վերածվում է մետհեմոգլոբինի, սակայն նորմայում նրա խտությունը արյան մեջ չի գերազանցում 1 %-ը։ Մետհեմոգլոբինռեդուկտազի ազդեցության տակ՝ ՆԱԴՀ2-ի մասնակցությամբ, այն կրկին վերածվում է հեմոգլոբինի։ Մետհեմոգլոբինեմիայի առաջացումը կարող է կապված լինել բնածին գործոնների հետ (ժառանգական մետհեմոգլոբինեմիա), թունավոր նյութերի կամ դեղամիջոցների ազդեցության հետ, որոնք մեծացնում են մետհեմոգլոբինի խտությունը։ Ձեռքբերովի ձևերը զգալիորեն ավելի տարածված են բնածին մետհեմոգլոբինեմիայի համեմատ։
Կատարման ժամկետը
Մինչև 5 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ