Նկարագրություն
Ռինոցիտոգրամը մանրադիտակի տակ քթի խոռոչից վերցված լորձի հետազոտությունն է: Այն թույլ է տալիս որոշել քթի լորձում ալերգիկ կամ ինֆեկցիոն հիվանդություններին բնորոշ բջիջների առկայությունը, որոնք առաջացնում են ռինիտ՝ քթի լորձաթաղանթի բորբոքում: Երկարատև հարբուխի դեպքում որոշ դեպքերում դրա առաջացման պատճառի որոշումը դժվար է լինում: Այս նպատակով էլ իրականացվում է ռինոցիտոգրամա, որը թույլ է տալիս հայտնաբերել էոզինոֆիլների ավելացած քանակ, ինչը ծառայում է որպես լրացուցիչ փաստարկ հարբուխի ալերգիկ բնույթի օգտին: Ալերգիկ և ինֆեկցիոն ռինիտները բուժվում են տարբեր կերպ, հենց այդ պատճառով կարևոր է որոշել հարբուխի պատճառը: Ռեֆերենսային արժեքներ չեն ներկայացվում: Արդյունքն իրենից ներկայացնում է ընդհանուր բջջաբանական պատկերի նկարագրություն՝ լեյկոցիտների, էոզինոֆիլների, նեյտրոֆիլների, թարթիչավոր էպիթելի, լիմֆոցիտների, մակրոֆագների, լորձի, էրիթրոցիտների, խմորասնկերի, ֆլորայի քանակի հաշվարկով: Բժիշկը մեկնաբանում է արդյունքը (ռինիտի տարբերակիչ ախտորոշում)՝ գնահատելով բջիջների քանակների հարաբերակցությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ