Երևան
HY
Անալիզներ
02-034

Մանրադիտակային հետազոտություն դեմոդեքսի առկայության վերաբերյալ (Demodex spp.)

Նկարագրություն

Ուշադրություն: Տվյալ հետազոտության համար կենսանյութի նմուշառումն իրականացվում է միայն բուժող բժիշկ-ակնաբույժի կողմից: Դեմոդեկոզը (Demodecosis oculi-ից՝ թարթիչային տիզ) հիվանդություն է, որի հարուցիչը պզուկային գեղձատիզն է (Demodex folliculorum և Demodex brevis): Տիզն ախտահարում է կոպերը, աչքերի շուրջ դեմքի մաշկը, քիթշրթունքային ծալքերը, կզակը և ավելի հազվադեպ՝ արտաքին լսողական անցքը: Հիմնական հիվանդությունները, որոնց հանգեցնում է տզի մակաբուծումը, բլեֆարիտը և բլեֆարոկոնյուկտիվիտն են: Պզուկային գեղձատզի առկայության հետ են կապում ակնեի և սեբորեային դերմատիտի նկատմամբ բարձր նախատրամադրվածությունը: Դեմոդեկոզային բլեֆարիտը, որպես կանոն, ալիքաձև ընթացքով խրոնիկական հիվանդություն է՝ գարնանային-աշնանային շրջանում սրացումներով: Դրա հիմնական ախտանիշներն են քորը, կոպերի եզրերի այտուցը և դրանց գերարյունությունը, թարթիչների արմատների շրջանում մաշկի թեփոտումը, տեսողական բարձր հոգնածությունը: Դեմոդեկոզը, ինչպես և ցանկացած մակաբուծային հիվանդություն, վարակիչ է շրջապատի համար: Դրանով կարելի է վարակվել հիվանդ մարդու հետ սերտ շփման, ուրիշի ակնոցներից, դեմքի հետ շփվող անձնական հիգիենայի պարագաներից օգտվելիս: Հիվանդության առաջացմանը նպաստող գործոններն են՝ իմունային կարգավիճակի թուլացումը, ամետրոպիայի առկայությունը, նյութափոխանակության խանգարումները, տարեց հասակը, ստամոքսաղիքային համակարգի և թոքերի խրոնիկական հիվանդությունները: Նման հիվանդների անամնեզում, որպես կանոն, հաճախակի են լինում աչքերի օժանդակ ապարատի և մաշկի բորբոքային հիվանդությունները (գարեհատիկ, կրկնվող պզուկային ցան, պսորիազ, թարթիչների թափվել): Ախտահարված հատվածից վերցված թարթիչների մանրադիտակային հետազոտությունը դրանց ճիշտ հավաքման դեպքում հնարավորություն է տալիս արագ հայտնաբերել էթիոլոգիական գործոնը (բուն տզին) և ախտորոշել հիվանդությունը:

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր

Կենսանյութի տեսակ

  • Թարթիչներ
  • Քերուկ
Ընդհանուր գինը
3870 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ