Նկարագրություն
Կանանց միզասեռական օրգանների արտազատուկի մանրադիտակային հետազոտությունն իրականացվում է միկրոֆլորայի բնույթի գնահատման և բորբոքային պրոցեսի հայտնաբերման նպատակով: Տվյալ հետազոտության միջոցով հնարավոր է ախտորոշել ոչ սպեցիֆիկ վագինիտներ, բակտերիալ վագինոզ, տրիխոմոնիազ, գոնորեա, սեռական օրգանների կանդիդոզ, ենթադրել կանանց սեռական օրգանների ուռուցքային գոյացությունների առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Քսուք առարկայակիր ապակու վրա