Նկարագրություն
Միզաթթուն նուկլեինաթթուների կազմի մեջ մտնող պուրինային հիմքերի քայքայման վերջնական արգասիքն է։ Առաջանում է ինչպես էնդոգեն, այնպես էլ սննդի հետ օրգանիզմ մտնող նուկլեինաթթուների նյութափոխանակության արդյունքում։ Օրգանիզմից միզաթթվի արտազատումն իրականացվում է առավելապես մեզի միջոցով։ Օրական մեզում նրա մակարդակի որոշումը կիրառվում է պուրինների նյութափոխանակության գնահատման համար, ինչը նշանակություն ունի պոդագրայի ախտորոշման մեջ։
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ