Նկարագրություն
Ատիպիկ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշը (աՀՈՒՀ) և C3-գլոմերուլոպաթիան (C3ԳՊ) հիվանդություններ են, որոնց ախտածագման հիմքում ընկած է կոմպլեմենտի համակարգի ախտաբանությունը։
aՀՈՒՀ-ը թրոմբոտիկ միկրոանգիոպաթիաների (ԹՄԱ) խմբին պատկանող համակարգային հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում կոմպլեմենտի այլընտրանքային ուղու անվերահսկելի ակտիվացում՝ հանգեցնելով միկրոշրջանառու հունի անոթներում գեներալիզացված թրոմբագոյացման։ Բնութագրվում է երիկամների սուր վնասմամբ, սպառման թրոմբոցիտոպենիայով և միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ սակավարյունությամբ։ Ախտորոշում կատարելիս անհրաժեշտ է բացառել ԹՄԱ-ի այլ տարբերակները։ C3ԳՊ-ն երիկամների հազվադեպ, ծանր հիվանդություն է, որը ախտորոշվում է երիկամի բիոպտատում հատուկ փոփոխությունների հիման վրա՝ իմունաֆլյուորեսցենցիայի ժամանակ կոմպլեմենտի C3-բաղադրիչի գերակշռող նստվածքի տեսքով։ aՀՈՒՀ-ով և C3ԳՊ-ով հիվանդների առնվազն 50 %-ն ունի հիվանդության գենետիկորեն պայմանավորված ձև։
Կատարման ժամկետը
Մինչև 10 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ