Երևան
HY
Համալիր
40-718

Մոնիտորինգ կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) ընդունման ընթացքում

Նկարագրություն

Լաբորատոր հետազոտությունն ուղղված է լյարդի ֆունկցիայի խանգարումների հայտնաբերմանը կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) կամ դեղամիջոցների երկարատև ընդունման ժամանակ։

Լյարդի դեղորայքային (թունավոր) ախտահարումը կարող է առաջանալ ֆիտոպրեպարատների, դիետիկ հավելումների, սննդի կենսաբանորեն ակտիվ հավելումների կամ դեղամիջոցների չափազանց և չվերահսկվող ընդունման հետևանքով։ Դեղամիջոցների կիրառման հետևանքով առաջացող լյարդի ախտահարումները հաճախ հանդիսանում են լյարդի սուր անբավարարության պատճառ։ Դեղամիջոցների կամ կենսաբանորեն ակտիվ հավելումների երկարատև ընդունման ընթացքում անհրաժեշտ է կանոնավոր կերպով վերահսկել լյարդի լաբորատոր ցուցանիշները։

Հետազոտությունը խորհուրդ է տրվում՝

- ԿԱՀ-երի կամ դեղամիջոցների ընդունման ժամանակ լյարդի թունավոր ախտահարման կանոնավոր սքրինինգի և ախտորոշման համար.
- քրոնիկ հիվանդությունների դեմ դեղամիջոցների մշտական ընդունման դեպքում.
- մի քանի դեղամիջոցների երկարատև միաժամանակյա ընդունման դեպքում.
բարձր հեպատոտոքսիկություն ունեցող դեղամիջոցների կամ հավելումների ընդունման դեպքում (ֆիտոպրեպարատներ, իմունոմոդուլյատորներ, անտիագրեգանտներ, հակաբիոտիկներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցներ (ՈՍՀԲՄ), ցիտոստատիկներ).
- լյարդի ախտահարումներ առաջացնելու ընդունակ քիմիական նյութերի հետ շփման դեպքում (արդյունաբերական քիմիկատներ, լուծիչներ).
- լյարդի թունավոր ախտահարման ռիսկի գործոնների առկայության դեպքում (լյարդի քրոնիկ հիվանդություններ, տարեց տարիք, լյարդային ֆերմենտների աշխատանքի վրա ազդող գենետիկական մուտացիաներ)։

Կատարման ժամկետը

Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
14970 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ