Երևան
HY
Անալիզներ
06-157

Ուղեղային նատրիուրետիկ հորմոն (NT-proBNP), քանակական

Նկարագրություն

Ուղեղային նատրիուրետիկ պրոպեպտիդը (NT-proBNP) հանդիսանում է B տիպի նատրիուրետիկ պեպտիդի նախորդը: Այս պրոպեպտիդի հիմնական պաշարը գտնվում է կարդիոմիոցիտներում: Դրա հիմնական գործառույթը նատրիուրեզի ուժեղացումն է: BNP-ի սեկրեցիայի և արտազատման ուժեղացումը տեղի է ունենում սրտի խոռոչների դիլատացիայի (որպես կանոն՝ ձախ փորոքի դիլատացիայի՝ նրա պոմպային ֆունկցիայի խանգարման դեպքում) ժամանակ: Տվյալ հետազոտությունն ունի բարձր ախտորոշիչ ճշգրտություն և կանխատեսիչ նշանակություն սրտային անբավարարության դեպքում: Բացի այդ, NT-proBNP-ի որոշումն օգտագործվում է տարած սուր կորոնար համախտանիշից հետո բարդությունների զարգացումը կանխատեսելու, շաքարային դիաբետով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ սրտային անբավարարության զարգացման ռիսկը գնահատելու համար, ինչպես նաև որպես սքրինինգային հետազոտություն՝ անախտանիշ քրոնիկական սրտային անբավարարության ախտորոշման նպատակով: Նշանակման ցուցումները. 1. Սքրինինգային հետազոտություն սրտային անբավարարության առկայության բարձր հավանականություն ունեցող հիվանդների մոտ; 2. Սրտային անբավարարության վաղ փուլերի ախտորոշում; 3. Իզոլացված դիաստոլիկ սրտային անբավարարության ախտորոշում; 4. Սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ իրականացվող թերապիայի արդյունավետության վերահսկում; 5. Սրտային անբավարարությամբ հիվանդների մոտ կանխատեսման գնահատում; 6. Սուր կորոնար համախտանիշով, շաքարային դիաբետով և օնկոլոգիական հիվանդների մոտ սիրտ-անոթային բարդությունների զարգացման ռիսկի ախտորոշում: Այս թեստի հետ սովորաբար նշանակում են՝ 06-050 - C-ռեակտիվ սպիտակուց, քանակական 06-016 - Հոմոցիստեին 02-014 - Արյան ընդհանուր քննություն 02-025 - Լեյկոցիտար բանաձև 06-079 - Միոգլոբին

Կատարման ժամկետը

Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
13495 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ