Երևան
HY
Համալիր
40-101

Դաշտանային ցիկլի խանգարումներ (հորմոնային պրոֆիլ)

Նկարագրություն

Լաբորատոր ցուցանիշների համալիր, որն ուղղված է դաշտանային ցիկլի խանգարում առաջացնելու ունակ հիմնական էնդոկրինոլոգիական պատճառների հայտնաբերմանը: Դաշտանային ցիկլի խանգարումներին են վերագրվում. - դաշտանային ցիկլի տևողության փոփոխությունը՝ ամենոռեա, օլիգոմենոռեա, պոլիմենոռեա; - անոմալ արգանդային արյունահոսությունները՝ դաշտանի ժամանակ արյունահոսության ծավալի, պարբերականության, տևողության փոփոխությունը; - դիսմենոռեան (ալգոդիսմենոռեա)՝ ցավոտ զգացողությունները դաշտանի ժամանակ: Դաշտանային ցիկլի խանգարման ամենահաճախ հանդիպող ախտաբանական պատճառն էնդոկրին համակարգի հիվանդություններն են (հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի, մակերիկամների, ձվարանների, վահանագեղձի ֆունկցիոնալ ակտիվության խանգարումները): Այս համալիրը խորհուրդ է տրվում հանձնել դաշտանային ցիկլի 2-6-րդ օրը կամ խստիվ ըստ բժշկի նշանակման, ինչը կապված է դաշտանային ցիկլի փուլից կախված՝ կնոջ օրգանիզմի կողմից հորմոնների արտադրության առանձնահատկության հետ: Համալիրը դաշտանային ցիկլի 2-6-րդ օրը հանձնելու դեպքում անալիզների արդյունքները տրամադրվում են մեկնաբանություններով, իսկ ցիկլի ցանկացած այլ օր հանձնելու դեպքում արդյունքների մեկնաբանություններ նախատեսված չեն: Ընդ որում, հարկ է հիշել, որ անկախ ստացված արդյունքներից, դրանք անհրաժեշտ է քննարկել բժիշկ-մասնագետի հետ:

Կատարման ժամկետը

Մինչև 4 օր

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
54150 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ