Նկարագրություն
Նատրիումը արտաբջջային հեղուկի հիմնական կատիոնն է, այն պահպանում է օսմոտիկ ճնշումը, որոշում է ջրի շարժը, մասնակցում է թթվահիմնային վիճակի կարգավորմանը, նյարդամկանային թելիկներով գրգռման փոխանցմանը: Նատրիումը պահպանում և ապահովում է բջիջների թաղանթների կենսաէլեկտրական պոտենցիալի կայունությունը, ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը, ազդում է անոթների տոնուսի մեծության վրա: Օրգանիզմում պարունակվում է հիմնականում իոնների ձևով (մինչև 85%): Պլազմայում նատրիումի կոնցենտրացիայի կայունությունը կախված է մակերիկամների կեղևի հորմոնների սեկրեցիայից, ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի ակտիվությունից, աղիներում նատրիումի ներծծման վրա ազդում են գաստրինը, սեկրետինը, խոլեցիստոկինինը, պրոստագլանդինները: Մեզով նատրիումի արտազատման նվազումը՝ օրգանիզմ դրա նորմալ մուտքի դեպքում, վկայում է օրգանիզմում նատրիումի կուտակման մասին (օրինակ՝ սրտային անբավարարության ժամանակ): Սպառվող և արտազատվող նատրիումի քանակությունների միջև պահպանվում է հավասարակշռություն: Նատրիումի բալանսը գրեթե հավասար է զրոյի: Այն կարգավորվում է նյարդային, էնդոկրին համակարգերի, երիկամների կողմից՝ նատրիումային ընկալիչների միջոցով: Մակարդակի բարձրացում նկատվում է՝ աղերի կորստով ընթացող նեֆրիտների, սուր և խրոնիկ երիկամային անբավարարության, գլխուղեղի վնասվածքների, շաքարային դիաբետի, Ադիսոնի հիվանդության ժամանակ: Նվազում հնարավոր է՝ խրոնիկ նեֆրիտի, կայուն տենդով ուղեկցվող վիճակների, այտուցների զարգացման, հիպոֆիզի առաջային բլթի գերֆունկցիայի և հետին բլթի թերֆունկցիայի, հիպոնատրիեմիայի ժամանակ: Անալիզի նշանակման ցուցումները. 1. Երիկամների հիվանդությունների ախտորոշում 2. Հիպոֆիզի դիսֆունկցիաների ախտորոշում 3. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում:
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ