Նկարագրություն
Նատրիումը արտաբջջային հեղուկի հիմնական կատիոնն է, այն պահպանում է օսմոտիկ ճնշումը, որոշում է ջրի տեղաշարժը, մասնակցում է թթվահիմնային վիճակի, նյարդամկանային դրդունակության կարգավորմանը, նյարդամկանային թելիկներով գրգիռի փոխանցմանը: Նատրիումը պահպանում և ապահովում է բջջաթաղանթների կենսաէլեկտրական պոտենցիալի կայունությունը, ուժեղացնում է ադրենալինի ազդեցությունը, ազդում է անոթային տոնուսի մեծության վրա: Օրգանիզմում պարունակվում է հիմնականում իոնների ձևով (մինչև 85%): Պլազմայում նատրիումի կոնցենտրացիայի կայունությունը կախված է մակերիկամների կեղևի հորմոնների սեկրեցիայից, ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի ակտիվությունից, աղիներում նատրիումի ներծծման վրա ազդում են գաստրինը, սեկրետինը, խոլեցիստոկինինը, պրոստագլանդինները: Մակարդակի բարձրացում նկատվում է՝ սուր և խրոնիկ երիկամային անբավարարության, մակերիկամների կեղևի հիպերֆունկցիայի, հեղուկի զգալի կորստով ուղեկցվող վիճակների (անշաքար դիաբետ, փսխում, փորլուծություն), գլխուղեղի վնասվածքների և ուռուցքների, ամիլոիդոզի դեպքում: Նվազում հնարավոր է՝ մակերիկամների կեղևի սուր անբավարարության, հիպոթիրեոզի, խրոնիկ պիելոնեֆրիտի, հիպերգլիկեմիայի, հիպոպիտուիտարիզմի, լյարդի ցիռոզի, կվաշիորկորի, այրվածքային հիվանդության դեպքում: Հետազոտության նշանակման ցուցումներ. 1. Մակերիկամների կեղևի դիսֆունկցիաների ախտորոշում 2. Էնդոկրին հիվանդությունների ախտորոշում 3. Գլխուղեղի չարորակ նորագոյացությունների ախտորոշում 4. Երիկամների հիվանդությունների ախտորոշում
Կատարման ժամկետը
Մինչև 2 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ