Նկարագրություն
Իրենից ներկայացնում է գլիկոլիտիկ ֆերմենտ, որը նորմայում փոքր քանակությամբ առկա է նյարդային հյուսվածքի բջիջներում և էրիթրոցիտներում: Որպես օնկոմարկեր օգտագործվում է թոքի մանրաբջիջ քաղցկեղի և նեյրոբլաստոմաների ախտորոշման և բուժման մոնիտորինգի համար: Թոքի մանրաբջիջ քաղցկեղի ախտորոշման համար թեստի զգայունությունը կազմում է մինչև 60%, ինչը միշտ չէ որ թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքը վաղ փուլերում: Մեթոդի զգայունությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում NSE-ի հետ միասին հետազոտել ՈՒՍՀ (CEA)-ի կամ CYFRA-21-1-ի մակարդակը: Թեստն ամենաբարձր զգայունությունն ունի նեյրոբլաստոմայի ախտորոշման համար: Ուռուցքի ռեցիդիվների վաղ ախտորոշման և բուժման մոնիտորինգի համար խորհուրդ է տրվում արդյունքները գնահատել դինամիկայում 2-3 ամիս ընդմիջումով:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ