Նկարագրություն
Համալիր հետազոտություն սպիտակուցային, ածխաջրային, ճարպային փոխանակության, մարսողության օրգանների (լյարդ, ենթաստամոքսային գեղձ, աղիք), երիկամների, վահանագեղձի ֆունկցիայի գնահատման համար: Հետազոտությունը կօգնի հայտնաբերել մարսողության և սննդանյութերի յուրացման խանգարումների հնարավոր պատճառները, մետաբոլիկ անհավասարակշռությունը կամ հիմնական նուտրիենտների թաքնված դեֆիցիտները, որոնք կարող են ազդել մետաբոլիզմի և ընդհանուր ինքնազգացողության վրա: Լաբորատոր հետազոտության արդյունքները կօգնեն մշակել անհատական առանձնահատկությունները հաշվի առնող սննդակարգի և կենսակերպի շտկման վերաբերյալ առաջարկություններ: Անհատականացված մոտեցումը կապահովի առողջության համար արդյունավետ և անվտանգ արդյունք: Այն նաև կարող է օգտակար լինել դինամիկայում ընտրված սնուցման ռազմավարության արդյունավետությունը գնահատելու համար, որպեսզի ժամանակին կատարվեն ճշգրտումներ: Հետազոտությունը խորհուրդ է տրվում. խրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, որոնք ցանկանում են բարելավել իրենց վիճակը սննդի միջոցով, մարզիկներին և ակտիվ կենսակերպ վարող մարդկանց, որոնք ցանկանում են բարձրացնել իրենց դիմացկունությունը և բարելավել արդյունքները, քաշի հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց, որոնք ցանկանում են նիհարել կամ քաշ հավաքել առողջ եղանակով:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ