Նկարագրություն
Համալիր հետազոտություն՝ սպիտակուցային, ածխաջրային, ճարպային փոխանակության, լյարդի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, վահանագեղձի ֆունկցիայի գնահատման համար: Հետազոտությունը կօգնի հայտնաբերել մարսողության և սննդանյութերի յուրացման խանգարման հնարավոր պատճառները, մետաբոլիկ դիսբալանսը կամ հիմնական նուտրիենտների թաքնված դեֆիցիտները, որոնց պակասը կարող է ազդել նյութափոխանակության և ընդհանուր ինքնազգացողության վրա: Լաբորատոր հետազոտության արդյունքները կօգնեն մշակել սնուցման և ապրելակերպի շտկման արդյունավետ հանձնարարականներ՝ հաշվի առնելով անհատական առանձնահատկությունները: Անհատականացված մոտեցումը կապահովի արդյունավետ և առողջության համար անվտանգ արդյունք, կօգնի մեծացնել ապրելակերպը փոխելու մոտիվացիան: Այն նաև կարող է օգտակար լինել ընտրված սնուցման ռազմավարության արդյունավետությունը դինամիկայում գնահատելու համար՝ ժամանակին շտկումներ կատարելու նպատակով: Հետազոտությունը խորհուրդ է տրվում. նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին, ցանկանում են օպտիմալացնել սնուցումն ու ապրելակերպը՝ քրոնիկ հիվանդությունների զարգացումը կանխելու համար; քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են բարելավել իրենց վիճակը սնուցման և ապրելակերպի փոփոխության միջոցով; մարզիկներին և ակտիվ ապրելակերպ վարող մարդկանց, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց դիմացկունությունը և բարելավել արդյունքները; քաշի հետ խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր ցանկանում են նիհարել կամ քաշ հավաքել առողջ ճանապարհով:
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ