Նկարագրություն
Իրենից ներկայացնում է տարբեր ախտորոշիչ թեստերի համադրություն, որոնք ուղղված են մեզի ընդհանուր հատկությունների որոշմանը, ինչպես նաև դրա ֆիզիկաքիմիական և մանրադիտակային հետազոտությանը: Ընդ որում որոշվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են գույնը, հոտը, թափանցիկությունը, ռեակցիան (pH), խտությունը, սպիտակուցի, գլյուկոզայի, կետոնային մարմինների, բիլիռուբինի և նրա նյութափոխանակության արգասիքների պարունակությունը մեզում: Մեզի նստվածքում որոշվում է բջջային տարրերի, ինչպես նաև աղերի և գլանների առկայությունը:
Կատարման ժամկետը
Մինչև 9 ժամ. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Առավոտյան մեզի առաջին չափաբաժին
- Առավոտյան մեզի միջին բաժին
- Առավոտյան մեզի երրորդ չափաբաժին