Նկարագրություն
Մեզի ընդհանուր քննությունը տարբեր ախտորոշիչ թեստերի համալիր է, որն ուղղված է մեզի ընդհանուր հատկությունների, ինչպես նաև դրա ֆիզիկաքիմիական և մանրադիտակային հետազոտության իրականացմանը: Ընդ որում, որոշվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են գույնը, հոտը, թափանցիկությունը, ռեակցիան (pH), խտությունը, մեզում սպիտակուցի, գլյուկոզայի, կետոնային մարմինների, բիլիռուբինի և դրա նյութափոխանակության արգասիքների պարունակությունը: Մեզի նստվածքում որոշվում է բջջային տարրերի, ինչպես նաև աղերի առկայությունը: Մեզի նստվածքի տարրերը բաժանվում են 2 խմբի՝ օրգանական (բջջային տարրեր) և անօրգանական (տարբեր աղեր)․ ավելի մեծ գործնական (ախտորոշիչ) նշանակություն ունի օրգանական նստվածքի տարրերի ուսումնասիրությունը: Մեզի նստվածքի հետազոտության հիմնական մեթոդը նատիվ պրեպարատների մանրադիտակային ուսումնասիրությունն է՝ մանրադիտակի տեսադաշտում ձևավոր տարրերի պարունակության գնահատմամբ:
Կատարման ժամկետը
Մինչև հաջորդ օրվա 00:00. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Առավոտյան մեզի միջին բաժին