Նկարագրություն
Համալիր հետազոտություն տղամարդկանց մոտ ուռուցքաբանական հիվանդությունների վաղ ախտորոշման համար։ Վաղ ախտորոշումը և վաղ բուժումը չարորակ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակն են։ Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները ամենավաղ փուլերում, ժամանակին սկսել բուժումը և կանխարգելել հիվանդության զարգացումը։
Համալիրն ուղղված է հետևյալ ռիսկերի հայտնաբերմանը՝
- շագանակագեղձի քաղցկեղ;
- կոլոռեկտալ քաղցկեղ։
Համալիր հետազոտությունը խորհուրդ է տրվում 40 տարեկանից բարձր տղամարդկանց՝ կանոնավոր սքրինինգի համար։
Ընդհանուր առաջարկություններ տղամարդկանց օնկոսքրինինգի վերաբերյալ
Շագանակագեղձի քաղցկեղի սքրինինգ
45 տարեկանից՝ ոչ պակաս, քան 3 տարին 1 անգամ (ռիսկի խմբերում՝ շագանակագեղձի քաղցկեղ հայրիկի կամ եղբոր մոտ մինչև 65 տարեկանը, աֆրոամերիկացիներ)։
50 տարեկանից՝ 3-5 տարին 1 անգամ։
Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ՝ 40-ից 75 տարեկանում՝ 2 տարին 1 անգամ։
Կատարման ժամկետը
Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Կղանք
- Առավոտյան մեզի միջին բաժին