Երևան
HY
Համալիր
40-719

Օնկոլոգիական սկրինինգ (կանանց համար )

Նկարագրություն

Կանանց ուռուցքաբանական հիվանդությունների վաղ ախտորոշման համալիր հետազոտություն։ Վաղ ախտորոշումը և վաղ բուժումը չարորակ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են։ Հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել նախաքաղցկեղային փոփոխությունները ամենավաղ փուլերում, ժամանակին սկսել բուժումը և կանխել հիվանդության զարգացումը։

Համալիրն ուղղված է ռիսկերի հայտնաբերմանը՝

- արգանդի վզիկի քաղցկեղի – թույլ է տալիս որոշել նաև մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՄ) կլինիկորեն առավել նշանակալի 14 գենոտիպերը, ներառյալ բարձր կանցերոգեն ռիսկի 16/18 գենոտիպերը;
- կոլոռեկտալ քաղցկեղի։
Համալիր հետազոտությունը խորհուրդ է տրվում 40 տարեկանից բարձր կանանց՝ կանոնավոր սքրինինգի համար։

Հեղուկային ցիտոլոգիա – բարձր ինֆորմատիվ մեթոդիկա, արգանդի վզիկի քաղցկեղի (ԱՎՔ) կանխարգելման և նախաքաղցկեղային փոփոխությունների հայտնաբերման ամենաճշգրիտ և ժամանակակից սքրինինգը։

Հեղուկային ցիտոլոգիայի առավելությունները՝

- բարձր ին֖որմատիվություն;
- վաղ փուլում ախտաբանությունը հայտնաբերելու հավանականությունը՝ 95 %;
- մեկ քսուքով մի քանի թեստ հանձնելու հնարավորություն (լրացուցիչ հետազոտություններ մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՄ), սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ), օնկոմարկերների, իմունաբջջաքիմիայի վերաբերյալ);
- լիովին ավտոմատացված մեթոդիկա;
- կատարվում է բարձր տեխնոլոգիական սարքավորումների վրա;
խորհուրդ է տրված առողջապահության ոլորտի համաշխարհային կազմակերպությունների կողմից (FDA, CAP, American Cancer Society)։
Կանանց օնկոսքրինինգի ընդհանուր առաջարկություններ

Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգ

Գինեկոլոգի զննում – 18 տարեկանից՝ ամեն տարի։

Ցիտոլոգիական սքրինինգ (հեղուկային ցիտոլոգիա) – 21 տարեկանից մինչև 69 տարեկան՝ յուրաքանչյուր 3-5 տարին մեկ։ Անհրաժեշտ է սկսել սեռական կյանքի սկսվելուց 3 տարի հետո։

Ցիտոլոգիական սքրինինգ (հեղուկային ցիտոլոգիա + ՄՊՄ-թեստավորում) – 30-ից 69 տարեկան՝ ոչ պակաս, քան 5 տարին 1 անգամ * (25 տարեկանից՝ ՄՊՄ-ի ռիսկի խմբերում)։

65-70 տարեկանից կարելի է հրաժարվել սքրինինգից, եթե նախորդ հետազոտությունները ոչ մի ախտաբանություն չեն հայտնաբերել։

* Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկություն։

Կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգ՝ 40-ից 75 տարեկան – 2 տարին 1 անգամ։

Կատարման ժամկետը

Մինչև 6 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Կղանք
  • Խառը քսուք ցերվիկալ խողովակից և արգանդի վզիկի մակերեսից
Ընդհանուր գինը
53600 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ