Երևան
HY
Անալիզներ
12-141

PD-L1 ռեցեպտորի որոշում ուռուցքի հյուսվածքում ԻՀՔ մեթոդով

Նկարագրություն

PD-L1-ը քիմիական նյութ է՝ լիգանդ, որն էքսպրեսվում է ուռուցքային բջիջների կողմից: Իմունոկոմպետենտ բջիջների (T-լիմֆոցիտների) մակերեսին առկա է PD-1 սպիտակուցը (կրճատ՝ Programmed cell Death-1): Երբ T-լիմֆոցիտը փորձում է ամրանալ քաղցկեղային բջջին՝ այն քայքայելու համար, PD-1 սպիտակուցը կապվում է դրա մակերեսին առկա PD-L1 լիգանդի հետ: Արդյունքում իմունային բջիջների գործունեությունն ինհիբացվում է. արգելակվում է պրոլիֆերացիան, չեն արտազատվում ցիտոկիններ, որոնք կործանարար են չարորակ բջիջների համար: Այսպիսով, քաղցկեղային ուռուցքը հետ է մղում իմունային գրոհը և շարունակում իր հետագա աճը: PD-L1 մոլեկուլի էքսպրեսիայի մակարդակի գնահատումը դիտարկվում է որպես չարորակ նորագոյացությունների բուժման արդյունավետության և տևողության կանխատեսման պոտենցիալ բիոմարկեր: Նշանակվում է միայն պատրաստի հյուսվածաբանական պրեպարատի և հյուսվածաբանական եզրակացության առկայության դեպքում:

Կատարման ժամկետը

Մինչև 7 օր

Կենսանյութի տեսակ

  • Հյուսվածքային նմուշ
  • Հյուսվածքային նմուշ պարաֆինային բլոկում
Ընդհանուր գինը
131825 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ