Նկարագրություն
Clostridium difficile (C. difficile)-ը անաէրոբ գրամ-դրական սպոր առաջացնող բակտերիա է, որն առաջացնում է ինֆեկցիոն դիարեա և պսևդոմեմբրանոզ կոլիտ: C. difficile-ով վարակմանն առավել հաճախ ենթակա են 65 տարեկանից բարձր պացիենտները, ովքեր գտնվում են ստացիոնար բուժման մեջ և ստանում են հակաբակտերիալ թերապիա (կամ հակաբակտերիալ թերապիայի կուրսից հետո): Այս պացիենտների մոտ դիտվում է C. difficile-ի նկատմամբ իմունիտետի նվազում՝ տարիքային գործոնի, ուղեկցող հիվանդությունների առկայության, ինչպես նաև հակաբիոտիկների ազդեցությունից հետո աղիքային միկրոֆլորայի փոփոխության հետևանքով: Համաճարակների մեծ մասն առաջանում է ստացիոնար պայմաններում և երկարատև խնամքի հաստատություններում: C. difficile-ի հիպերվիրուլենտ շտամների ի հայտ գալով՝ հազվադեպ չեն չփոփոխված իմունիտետով երիտասարդ պացիենտների վարակման դեպքերը:
Կատարման ժամկետը
Մինչև 4 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ