Նկարագրություն
Համալիր մոլեկուլային-գենետիկական հետազոտություն, որը թույլ է տալիս հայտնաբերել սուր աղիքային վարակների առավել հավանական հարուցիչների գենետիկական նյութը կղանքում և պարզել հիվանդության էթիոլոգիան: Սուր աղիքային վարակները (ՍԱՎ) վիրուսներով, բակտերիաներով կամ մակաբույծներով պայմանավորված հիվանդությունների խումբ են, որոնց բնորոշ է փոխանցման ֆեկալ-օրալ մեխանիզմը: Այս վարակների համար ընդհանուր են փոխանցման գործոնները՝ սննդամթերքը, ջուրը, վարակված կենցաղային իրերը և կեղտոտ ձեռքերը: Առաջին ախտանիշներն ի հայտ են գալիս վարակվելուց մի քանի ժամ կամ օր անց, սկսվում են սուր՝ հաճախակի ջրիկ կղանքի, փսխման, որովայնի ցավի, ինտոքսիկացիայի նշանների (տենդ, դող, սրտխառնոց) ի հայտ գալով: Հիվանդությունը կարող է կրել խմբակային բնույթ և դրսևորվել մի քանի մարդու մոտ, ովքեր օգտագործել են վարակված սնունդ կամ ջուր: Ե՞րբ է նշանակվում հետազոտությունը. • հավանական վարակիչ էթիոլոգիայի սուր գաստրոէնտերիտի ախտանիշների առկայության դեպքում (հաճախակի ջրիկ կղանք, փսխում, տենդ, որովայնի ցավեր); • ընտանիքի մի քանի անդամների, մանկական հաստատությունում երեխաների կամ ստացիոնարում պացիենտների մոտ միաժամանակ կամ հաջորդաբար ՍԱՎ զարգացման դեպքում; • ներհիվանդանոցային աղիքային վարակի զարգացման կասկածի դեպքում (ՍԱՎ-ի կապակցությամբ բուժում ստացող պացիենտի մոտ էնտերոկոլիտի ախտանիշների սրման դեպքում)։
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ