Երևան
HY
Անալիզներ
09-138

Պարվովիրուս (Parvovirus B19), ԴՆԹ [իրական ժամանակում ՊՇՌ]

Նկարագրություն

Պարվովիրուս B19-ը մարդու համար ախտածին ԴՆԹ պարունակող վիրուս է պարվովիրուսների ընտանիքից: Կախված հիվանդի հեմատոլոգիական և իմունոլոգիական կարգավիճակից՝ վարակի կլինիկական պատկերը կարող է տատանվել լայն սահմաններում՝ անախտանիշ էրիթրոիդ ապլազիայից մինչև խրոնիկ սակավարյունություն: Վիրուսը հանդիպում է ամբողջ աշխարհում և բավականին լայն տարածում ունի: Այս վիրուսի դեմ հակամարմիններ հայտնաբերվում են երեխաների 2—15%-ի և տարեց մարդկանց ավելի քան 85%-ի մոտ: Վիրուսը հիմնականում տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն վարակումը հնարավոր է նաև դոնորական արյան կամ դրա բաղադրիչների պարէնտերալ ներմուծման և օրգանների փոխպատվաստման ժամանակ: Բացի այդ, դեպքերի մոտ 30%-ում տեղի է ունենում վիրուսի ուղղահայաց փոխանցում վարակված մորից պտղին; Առողջ երեխաների մոտ վարակը հաճախ դրսևորվում է միայն ոչ վտանգավոր ինֆեկցիոն էրիթեմայի ձևով կամ ընթանում է անախտանիշ կամ ոչ սպեցիֆիկ: Ինֆեկցիոն էրիթեման երեխաների մոտ պարվովիրուսային վարակի ամենահաճախակի դրսևորումն է: Դա հստակ տարբերվող ցան է, որին կարող են նախորդել ընդհանուր ախտանշաններ: Դեմքի ցանը կարող է լինել ինտենսիվ կարմիր գույնի («ապտակված այտերի» համախտանիշ): Ցանը համաչափ է, բծապապուլոզային, ցանցավոր («ժանյակավոր»), ի հայտ է գալիս իրանի վրա՝ դեպի ձեռքերը, ազդրերն ու նստատեղը տարածվելու միտումով: Մեծահասակների մոտ պարվովիրուսային վարակը հաճախ դրսևորվում է արթրալգիայով և արթրիտով, մինչդեռ մաշկի ախտահարումներն ավելի քիչ են տարածված: Ավելի հազվադեպ հանդիպող ախտանիշներից են թրոմբոցիտոպենիան, նյարդաբանական ախտանիշները և միոկարդիտը:

Կատարման ժամկետը

Մինչև 11 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
  • Արյան պլազմա
Ընդհանուր գինը
5470 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ