Նկարագրություն
Հանդիսանում է պեպսինի նախորդը, սինթեզվում է ստամոքսի մարմնի գեղձերի գլխավոր բջիջների կողմից: Փոքր կոնցենտրացիաներով պեպսինոգեն I-ը շրջանառվում է արյան մեջ, նորմայում կարող է հայտնաբերվել մեզում: Սեկրեցիայի մակարդակը վերահսկվում է գաստրինով և կախված է ստամոքսի մարմնի գեղձերի գլխավոր բջիջների քանակից: Պեպսինոգեն I-ի կոնցենտրացիայի որոշումը ոսկե ստանդարտ է ստամոքսի մարմնի ատրոֆիկ գաստրիտի ախտորոշման համար, քանի որ մեթոդն ունի բարձր զգայունություն (մինչև 80%) և սպեցիֆիկություն (98%), գաստրին 17-ի մակարդակի որոշման հետ միասին երաշխավորում է 100% սպեցիֆիկություն ստամոքսի մարմնի և անտրալ հատվածի ատրոֆիկ գաստրիտի ախտորոշման հարցում: Մակարդակի բարձրացում դիտվում է՝ ստամոքսի խոցային հիվանդության, Զոլինգեր-Էլիսոնի համախտանիշի, սուր գաստրիտի, ստամոքսի քաղցկեղի ժամանակ: Մակարդակի իջեցում նկատվում է՝ ստամոքսի մարմնի ատրոֆիկ գաստրիտի, պերնիցիոզ սակավարյունության ժամանակ: Հետազոտությունների նշանակման ցուցումները. 1. Ստամոքսի մարմնի ատրոֆիկ գաստրիտի ախտորոշում, մոնիտորինգ և անցկացված բուժման վերահսկում 2. Խոցային հիվանդության և ստամոքսի ու 12-մատնյա աղիքի այլ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում 3. Ստամոքսի չարորակ նորագոյացությունների համալիր ախտորոշում 4. Պերնիցիոզ սակավարյունության համալիր ախտորոշում Ուղեկցող հետազոտություններ. - [08-099] Պեպսինոգեն II - [08-071] Գաստրին - [08-007] СА 72-4
Կատարման ժամկետը
Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ