Երևան
HY
Անալիզներ
08-099

Պեպսինոգեն II

Նկարագրություն

Այն հանդիսանում է պեպսինի նախորդը և սինթեզվում է ստամոքսի մարմնի գեղձերի գլխավոր բջիջների, ինչպես նաև 12-մատնյա աղու պրոքսիմալ հատվածի պիլորիկ գեղձերի կողմից։
Սեկրեցիայի մակարդակը վերահսկվում է գաստրին հորմոնով և կախված է ստամոքսի մարմնի գեղձերի գլխավոր բջիջների քանակից։
Պեպսինոգեն II-ի որոշումն իրականացվում է պեպսինոգեն I-ի հետ միասին՝ դրանց հարաբերակցության հաշվարկման համար, որը բարձր հավաստիությամբ արտացոլում է ստամոքսի մարմնի գեղձերի գլխավոր բջիջների քանակը, այսինքն՝ ստամոքսի լորձաթաղանթի ատրոֆիայի արտահայտվածության աստիճանը։
Ապացուցված է նաև, որ ստամոքսի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրանում է պեպսինոգեն I-ի և պեպսինոգեն II-ի հարաբերակցության նվազման դեպքում։

Մակարդակի բարձրացում նկատվում է՝ 12-մատնյա աղու խոցային հիվանդության, Զոլինգեր–Էլիսոնի համախտանիշի և ստամոքսի քաղցկեղի դեպքում։

Մակարդակի նվազում նկատվում է՝ ստամոքսի մարմնի ատրոֆիկ գաստրիտի և պերնիցիոզ անեմիայի դեպքում։

Հետազոտության նշանակման ցուցումներ․

Ստամոքսի մարմնի ատրոֆիկ գաստրիտի ախտորոշում, մոնիտորինգ և բուժման արդյունավետության վերահսկում
Ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության համալիր ախտորոշում
Ստամոքսի չարորակ նորագոյացությունների համալիր ախտորոշում
Պերնիցիոզ անեմիայի համալիր ախտորոշում

Ուղեկցող հետազոտություններ․

[08-097] Պեպսինոգեն I
[08-071] Գաստրին
[08-007] CA 72-4

Կատարման ժամկետը

Մինչև 9 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
5685 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ