Երևան
HY
Անալիզներ
40-660

Պեպսինոգեններ I և II՝ հարաբերակցության հաշվարկով

Նկարագրություն

Համալիր հետազոտություն, որը ներառում է մարսողական համակարգի սպեցիֆիկ սպիտակուցների (պեպսինոգեն I և II) մակարդակի և հարաբերակցության որոշում։ Կիրառվում է ստամոքսի լորձաթաղանթի վիճակը գնահատելու համար։ Պեպսինոգենը հանդիպում է երկու տարբերակով՝ պեպսինոգեն I (PG 1) և պեպսինոգեն II (PG 2)։ Պեպսինոգեն I-ը սինթեզվում է ստամոքսի մարմնի գեղձերի բջիջների կողմից, պեպսինոգեն II-ն արտազատվում է ստամոքսի մարմնի, կարդիալ և պիլորիկ բաժինների գեղձերի բջիջների, ինչպես նաև տասներկումատնյա աղիքի Բրուների գեղձերի կողմից։ Նորմայում արյան մեջ առկա է պեպսինոգեն I-ի և II-ի փոքր քանակություն։ PG 2-ը H. Pylori-ասոցացված գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցի, ինչպես նաև որոշ ուռուցքների լաբորատոր ցուցանիշ է։ PGI/PGII ինդեքսը (պեպսինոգեն I-ի և II-ի կոնցենտրացիաների հարաբերակցություն) օգտագործվում է ատրոֆիկ գաստրիտի և դրա բարդությունների վաղ հայտնաբերման համար։ Հետազոտության կազմը՝ Պեպսինոգեն I Պեպսինոգեն II Պեպսինոգեն I/պեպսինոգեն II հարաբերակցություն

Կատարման ժամկետը

Մինչև 12 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը

Կենսանյութի տեսակ

  • Երակային արյուն
Ընդհանուր գինը
13870 ֏
Անալիզներ
Անալիզներ
Զեղչեր
Զեղչեր
Հասցեներ
Հասցեներ