Նկարագրություն
Հետազոտությունը կիրառվում է A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկով հարուցված վարակների տարբեր ձևերի ախտորոշման համար: Վերին շնչուղիների ախտահարման դեպքում հարուցչի հաստատման համար լավագույն կենսանյութը բերանաըմպանի քսուքն է: Բրոնխիտների և թոքաբորբերի ժամանակ հարուցչի հայտնաբերման համար օգտագործվում է խորխը: Մեթոդն օժտված է բարձր զգայունությամբ և սպեցիֆիկությամբ, հետազոտության արդյունքները կախված չեն իմունային համակարգի վիճակից:
Կատարման ժամկետը
Մինչև 3 օր. Նշված ժամկետը չի ներառում կենսանյութի վերցման օրը
Կենսանյութի տեսակ
- Երակային արյուն
- Լիկվոր (ողնուղեղային հեղուկ)
- Քսուք ըմպանից (բերանըմպանից)
- Սինովիալ հեղուկ
- Քերուկ էրոզիվ-խոցային տարրերից